Մարսողության Խանգարումներ

Երբ երեխայի քաշը նորմալ ավելանում է և ստամոքսն էլ միշտ միատեսակ է գործում, ապա կղանքի խտությունն ու գույնը նշանակություն չունեն: Իսկ երբ կղանքի որակը կտրուկ փոխվում է, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Եթե, օրինակ, կղանքը մածուցիկ է, իսկ հետո հանկարծ դառնում է ավելի ջրիկ` կերակրի չմարսված կտորներով և հաճախանում է, դա կարող է մարսողության խանգարման նշան լինել: Եթե կղանքը շատ ջրիկ է հաճախացած, կանաչագույն է և հոտն էլ փոխված է, ապա շատ հավանակն է, որ սկսվել է ծանր կամ թեթև տեսակի աղիքային հիվանդություն` փորլուծություն: Եթե ստամոքսը երկար ժամանակ չի գործել, իսկ դրանից հետո կղանքը արտասովոր կոշտ է ու չոր, երբեմն դա մրսածության կամ այլ հիվանդության սկսվելու նշան է: Բանն այն է, որ ինֆեկցիան ոչ միայն վատացնում է ախորժակը, այլև փոխում է աղիքների կենսագործունեությունը: Ընդհանրապես, այնքան կարևոր չեն կղանքի գույնի ու հաճախության փոփոխությունները, որքան խտության ու հոտի փոփոխությունները:

Ջրիկ կղանքի մեջ հաճախ լորձ է լինում, որի առկայությունը հաստատում է աղիքների հիվանդությունը: Երբ երեխան հիվանդ է հարբուխով կամ բրոնխիտով, կղանքի մեջ դարձյալ լորձ լինում: Հաճախ առողջ նորածինների մոտ առաջին շաբաթներին մեծ քանակությամբ լորձ է առաջանում;

Երբ երեխայի սննդի մեջ մտցնում են բանջարեղենի նոր տեսակ, դրա մի մասը կարող է դուրս գալ չմարսված վիճակում: Եթե միաժամանակ կղանքը ավելի է ջրիկանում է լորձ է պարունակում, հաջորդ անգամ շատ քիչ տվեք այդ բանջարեղենից: Ժամանակի ընթացքում քիչ-քիչ ավելացրեք կերակրաբաժինը, մինչև երեխան սովորի բանջարեղենի նոր տեսակին: Բազուկից կղանքը կարող է կարմիր գույն ստանալ: Օդում կղանքը կարող է դառնալ շագանակագույն կամ կանաչ:  Դա ոչինչ չի նշանակում:

Կղանքի մակերեսի արյան հետքերն ասում են այն մասին, որ ուղիղ աղիի պատերին քերծվքծքներ են առաջացել չափից ավելի կոշտ կղանքից: Թեև դա հիվանդություն չէ, բայց այնուամենայնիվ դիմեք բժշկին, որպեսզի ժամանակին բուժեք երեխայի փորկապությունը: Վերջինս վատ ազդեցություն է թողնում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեկան վիճակի վրա:

Եթե կղանքի մեջ շատ արյուն կա, որ շատ հազվադեպ է պատահում, նշանակում է` կամ աղիքներն են սխալ կառուցված, կամ ծանր փորլուծություն է, կամ էլ ինվագիացիա է: Անհապաղ բժիշկ հրավիրեք կամ երեխային տարեք պոլիկլինիկա:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2012