Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր

Բաղադրությունը

1.5-2 լ. ջուր
500-700գր. հավի միս,
2 փոքր կարտոֆիլ
0.5 բաժակ հնդկաձավար
1 փոքր սոխ
1 փոքր գազար
կանաչի:

Պատրաստման եղանակները

Հավի միսը խաշել սառը ջրով գրեթե 40 րոպե: Ցանկալի է սառը ջրով խաշել, քանի որ արգանակը այդպես ավելի համեղ է լինում:
Գազարը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել, ապա այս երկուսը միասին տապակել ձեթով: Հավի մսից առանձնացնել ոսկորները և մանր կտրատել: Հավի արգանակը քամիչով քամել 2 անգամ, ապա լցնել կաթսայի մեջ և դնել գազօջախին: Հերթականությամբ ավելացնել քերիչի խոշոր մասով քերված կարտոֆիլը, հնդկաձավարը, կտրատված հավի միսը, իսկ հետո տապակած սոխը գազարով: Երբ ապուրը պատրաստ կլինի, ավելացնել կանաչի ըստ ցանկության: Կարող եք թթվասերով մատուցել: Շատ նրբահամ ապուր է և երեխաներին շատ է դուր գալիս: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ ՁԵՐ ՓՈՔՐԻԿԻՆ

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2012