Երբ Ձևավորվում է Բնավորությունը

Փոքրիկը ծնված օրից անհատ է, այդ տարիքից էլ ձևավորվում է նրա բնավորությունը: Փոքր տարիքում դուք դեռ կարող եք ազդել նրա բնավորության ձևավորման վրա՝ վարժեցնելով մաքրասիրության, սովորեցնելով ճշտախոսության, հաղորդակցման տարբեր ձևեր և այլն: Եթե բնավորությունը ձևավորվել է և կայունացել, դժվար կարողանաք փոխել, դա հնարավոր է միայն երկու մեթոդով՝ կոտրելով և հղկելով՝ բնավորության լա գծերի կատարելագործմամբ:

Երեք տարեկանից հետո, երբ երեխան կամաց-կամաց անձ, անհատ է դառնում՝ իր բնավորությամբ, հակումներով, մտածողությամբ, մի տեսակ կողքից է նայում ինքն իրեն: Նա հանկարծ հայտնագործում է, որ ինքը տղա է կամ աղջիկ, և այդ կարևոր բացահայտումից հետո սկսում է մտահոգվել իր ապագայի, հեռանկարի հարցերով:

Երեխայի հետ հարաբերություններում պետք է անպայման գիտակցել այս կարևոր հանգամանքը: Եթե մինչև երեք տարեկանը նա պարզապես երեխա էր, հիմա նրան պետք է նայել որպես ապագա տղամարդու կամ կնոջ: Դա պետք է դաստիարակության ելակետ լինի:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2012