Ջղակծկումներ: Ինչպես վարվել նման դեպքերում

Երեխայի ջղակծկումները վախեցնում են ականատեսներին, բայց մեծ մասամբ դրանք ինքնին վտանգավոր չեն: Սվորաբար դրանք դադարում են անկախ այն բանից, բուժում կատարվե˚լ  է, թե˚ ոչ: Զանգահարեք բժշկին: Բայց մի հուզվեք, եթե հնարավորություն չունեք անմիջապես կապվել բժշկի հետ: Սովորաբար ջղակծկումները դադարում են իրենք իրենց, և մինչ բժշկի գալը երեխան քնում է:

Հետևեք, որ երեխան չվնասի իրեն: Եթե կծում է լեզուն, մատիտի օգնությամբ ծնոտները բաժանեք:

Երեխային մի դրեք սառը ջրի մեջ, դա գրեթե ոչ մի արդյունք չի տալիս:

Եթե երեխան ջերմություն ունի, կատարեք խոնավ շփումներ, որ ջերմությունն իջնի: Երեխային մերկացրեք և թաց թաց ձեռքով երկու րոպե շփեք մի թևը, հետո` մյուս թևը, այնուհետև ամեն մի ոտքը, կուրծքն ու մեջքը: Ձեռքը թրջեք անհրաժեշտության դեպքում: Շփումից երեխայի արյունը կհոսի դեպի մաշկի մակերեսը, իսկ ջրի գոլորշիացումը կհովացնի: Եթե ջղակծկումները շարունակվում են կամ ջերմությունը երեսունիննից բարձր է, շարունակեք խոնավ շփումները: Եթե ուզում եք իջեցնել երեխայի ջերմությունը, նրան մի ծածկեք վերմակով:

Սովորաբար ջղակծկումների ժամանակ երեխան կորցնում է գիտակցությունը, աչքերը մարում են, ատամները ամուր սեղմվում և ամբողջ մարմինը կամ առանձին մասեր ցնցվում են: Շնչառությունը դժվարանում է, շրթունքների վրա կարող է մի քիչ փրփուր հայտվել: Երբեմն այդ ժամանակ երեխան ակամա միզում է կամ կղում:

Ջղակծկումներն առաջանում են ուղեղի գրգռումներից, որոնց պատճառները բազմաթիվ են: Տարբեր տարիքում պատճառները խիստ տարբեր են: Նորածինների մոտ  պատճառը ծննդաբերության ժամանակ ստացած ուղեղի վնասվածքներն են:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2017