Մեջքի Ցավեր Հղիության Ընթացքում

Հղիության ընթացքում մեջքի ցավերը շատ կանանց են անհանգստացնում: Այդ ցավերը կարող են սկսվել հղիության ընթացքում ցանկացած ժամանակ, բայց ավելի հաճախ սկսվում են հղիության վերջին շաբաթներում: Ձեր մեջքի ցավը կարող է անհանգստացնել Ձեզ ողջ օրվա ընթացքում, ինչպես նաև գիշերները խանգարել Ձեզ, որպեսզի կարողանաք հանգիստ քնել:  Հղի կանանց 50% – 70%  տառապում են մեջքի ցավերից:
Մեջքի ցավը հղիության ընթացքում պայմանավորված է մի քանի  գործոններից: Այդ ցավերը կարող են առաջանալ հետևյալ պատճառներից
• Ձգողության կենտրոն – Ձեր ձգողության կենտրոնը աստիճանաբար առաջ է շարժվում, որովհետև Ձեր արգանդը և երեխան մեծանում են, որն էլ առաջ է բերում փոփոխություններ
• Լրացուցիչ քաշ – Ձեր երեխան ստեղծում է լրացուցիչ քաշ, որն էլ առաջ է բերում մեջքի ցավեր
• Սթրես –  Սթրեսը սովորաբար գտնում է օրգանիզմում առկա թույլ օղակը, հետևաբար այդ ընթացքում մեջքի ցավերը զգալիորեն կարող են ավելանալ:

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել մեջքի ցավերը հղիության ընթացքում: Ահա մի քանի խորհուրդներ                                                 • Վարժություններ- Խորհուրդ ենք տալիս դիմել Ձեր բժշկին, մեջքի և փորի մկանները ամրացնելու վարժություններ ցուցադրելու համար:  • Խորհուրդ չի տրվում կրել բարձրակրունկ կոշիկներ                            • Խորհուրդ չի տրվում պառկել մեջքի վրա
• Խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ: Ինչպես նաև պառկած ժամանակ ոտքերի տակ բարձ դրել:

Ե՞րբ է հարկավոր դիմել բժշկի:
Սովորաբար մեջքի ցավը առիթ չէ բժշկին դիմելու համար, սակայն եթե ունեք հետևյալ ախտանիշները անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
• Ուժեղ մեջքի ցավ, որը խանգարում է հանգիստ քնել
• Սպազմաներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության նշաններ լինեն:

 

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014