Հսկել Երեխային Առանց Ճնշելու

6-7 տարեկան երեխան դեռևս այնքան ինքնուրույն չէ, որ կարողանա երկար ժամանակ առանց ծնողների մնալ: Ծնողների կողմից կիրառվող հսկողությունը չպետք է ճնշի երեխային: Շատ հաճախ այդ հսկողության պատճառը դառնում է այն, որ երեխան առանց ծնողների թույլտվության վախենում է ինքնուրույն որևէ քայլի դիմել: Այսպիսի իրավիճակում երեխաները բավական բուռն ընդդիմանում են, երեխաների և ծնողների միջև լրացուցիչ բախումներ են առաջանում:

Տանը խիստ հսկողության ռեժիմ մի սահմանեք, եթե դրա համար հատուկ անհրաժեշտություն չկա: Թող երեխան ազատ շնչելու հնարավորություն ունենա, որպեսզի հասկանա, թե այս կյանքում ինչ-որ բան կախված է նաև նրանից և ինքն էլ ունի իրավունք որոշում ընդունելու:

Եթե երեխային շատ ճնշեք, հսկեք նրա ամեն քայլը, ոչ ինքնուրույն մարդ կդաստիարակեք: Նա իր հետագա կյանքում միշտ կդիմի ձեր օգնությանը, իսկ եթե դուք հեռու լինեք, կփորձի իրեն առաջնորդ փնտրել և կունենա կամակատարի հոգեբանություն: Այն մարդիկ ովքեր ընդունակ չեն որոշումներ ընդունել, դժվար թե կյանքում երջանիկ լինեն:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2017