Հղի Կինը Պետք է Ճիշտ Սննվի

Պտղի աճի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, այդ իսկ պատճառով կարևոր է, որ հղի կինը ճիշտ սննվի: Եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա:

Անհրաժեշտ է օրաբաժնի կալորիաները ավելացնել 300-800-ով, որոնք կծախսվեն Ձեր և երեխայի օրգանիզմում հյուսվածքների ձևավորման վրա: Դա ամենից առաջ կմեծացնի ճարպային հյուսվածքների թիվը, որոնք կնոջն անհրաժեշտ են ինչպես ծննդաբերության, այնպես էլ ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրելու ժամանակ:

Երեխան օգտագործում է այն էներգիան, որը մայրը սննդի հետ փոխանցում է նրան: Նա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պաշար պետք է հավաքի, ինչպես նաև ապահովի իր օրգանիզմի կենսագործունեությունը:

Սպիտակուցներ Մինչև հղիությունը կինը սպիտակուցների կարիք ունի իր հյուսվածքների վերականգնման, իսկ հղիության ժամանակ նաև պտղի, ընկերքի, արգանդի և կրծքի աճի համար: Սպիտակուցների մեծ մասը կնոջ օրգանիզմ է մտնում կենդանական սննդի միջոցով, ինչպիսիք են`միսը, կաթը, ձուն, պանիրը, ձուկը: Այդ սննդամթերքների մեջ կան նաև ամինաթթուներ լավագույն համադրությամբ: Հղիության ժամանակ օրական պետք է օգտագործել 170-200 գրամ սպիտակուցներ:

Հղիության ընթացքում սպիտակուցների անհրաժեշտությունը մեծանում է, այդ իսկ պատճառով աշխատեք պրոտեինի պարունակությամբ հարուստ սնունդ ուտել, որոնցից են`ձուկը, միսը, ընկույզը, ընդեղենը, կաթնամթերքները: Մինչդեռ յուղը, կարագը, սալը, կաթնասերը, հրուշակեղենը, պաղպաղակը հարուստ են ճարպերով, ուստի դրանց գործածությունը ցանկալի է կրճատել: Այդ պատճառով միսը պետք է անյուղ լինի, իսկ ձվերը թարմ, բայց ոչ մի դեպքում հում չպետք է լինեն:

Ածխաջրեր Հղիության ժամանակ ածխաջրերի օգտագործման վերաբերյալ որևէ յուրահատուկ սննդակարգ խորհուրդ տալ չենք կարող: Ածխաջրերը պետք է կազմեն հղի կնոջ սննդի օրաբաժնի ընդհանուր կալորիականունության մոտավորապես 60 տոկոսը: Ածխաջրերի բավարար քանակությունը կօգնի խուսափել օրգանիզմում կետոնային մարմինների չափից ավելի կուտակումից, իսկ դրանց կուտակումը կարող է երեխային վնասել:

Ճարպեր Հղիության ժամանակ ճարպերի օրական կիրառության վերաբերյալ դժվար է որոշակի խորհուրդ տալ: Օրգանիզմում ճարպերի ոչ բավարար քանակության հարցով անհանգստանալու կարիք չկա, քանի որ սովորաբար ճարպեր շատ ենք գործածում:

Արյան մեջ խոլեստերինի մեծ քանակությունը կարող է սրտային հիվանդությունների պատճառ դառնալ: Սակայն հղիության և երեխային կրծքով կերակրելու ընթացքում դժվար թե հարկ կա անհանգստանալ արյան մեջ խոլեստերինի քանակով, քանի որ այն բարձրանում է հորմոնների շատացման պատճառով:

Հանքային Նյութեր Կարելի է համոզված պնդել, որ հանքային նյութերից միայն երկաթն է լրացուցիչ օգտագործման խնդիր դառնում հղի կանանց համար: Փաստորեն քաշը մեծացնելու համար կիրառվող ցանկացած սննդակարգ պարունակում է բավարար քանակությամբ հանքային նյութեր, որպեսզի հանքային նյութերի “քաղց” չլինի:

Հղիության ժամանակ երկաթի պահանջարկն օրգանիզմում մեծանում է: Միայն կանանցից շատ քչերն օրգանիզմում ունեն երկաթի անհրաժեշտ պաշարներ: Նորմալ հղիության ընթացքում արյան շրջանառությունը մեծանում է մոտավորապես 50 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ արյան լրացուցիչ բջիջների կառուցման համար երկաթ է անհրաժեշտ:

Հղիության առաջին եռամսյակում երկաթի պահանջարկը մեծ չէ, բայց երկրորդ եռամսյակում երկաթի կարիքը կմեծանա: Եթե երկաթ պարունակող միջոցներ կիրառվեն հղիության առաջին առամսյակում, կարող են սրտխառնոցի և փսխումների պատճառ դառնալ: 12-րդ շաբաթից սկսած կարելի է երկաթ պարունակող հաբեր ընդունել:

Հղի կանանց օրգանիզմում ֆտորի և ֆտորի աղերի քանակությունը հստակ վորոշված  չէ: Դեռևս չի արձանագրվել  որևէ դեպք, որ հղիության ժամանակ ֆտոր օգտագործելը վիտամինների ձևով կնոջ առողջության վրա բացասաբար անդրադառնա: Խիստ անհրաժեշտ է հետևել, որ աղը լինի յոդայացված, հակառակ դեպքում յոդի անբավարարության հետևանքով կարող է նորածնի մոտ մտավոր հետամնացություն զարգանալ:

Վիտամիններ Շատ բժիշկներ հղի կնոջը նախածննդյան վիտամիններ է նշանակվում: Դրանք պարունակում են անհրաժեշտ վիտամիններն ու հանքային նյութերը, որոնք անհրաժեշտ են հղիության նորմալ զարգացման համար: Սակայն այդ վիտամինները չպետք է համարել սննդի փոխարկիչներ:

Նախածննդյան վիտամինները սովորական պօլիվիտամիններից տարբերվում են երկաթի, ցինկի և ֆոլաթթվի ավելի մեծ պարունակությամբ: Այդ վիտամինները կարելի է անվանել հղի կնոջ սննդի շատ կարևոր հավելում: Ֆոլաթթուն կօժանդակի երեխայի կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների կանխարգելմանը, իսկ ցինկը կօգնի փխրուն կնոջն առողջ երեխա ծնել:

Հատուկ վիտամինները սովորաբար լավ են յուրացվում կնոջ օրգանիզմում, եթե կինը խմում է դրանք սննդի հետ կամ քնից առաջ: Երկաթի մեծ քանակությունը կարող է մի քիչ գրգռել ստամոքսը և փորկապության պատճառ դառնալ:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014