Հեքիաթներ Փոքրիկի Համար

Մանկավարժները խորհուրդ են տալիս երեխային հեքիաթներ պատմել 3-4 տարեկան հասակում: Բայց, եթե ցանկանում եք ավելի վաղ տարիքում հեքիաթներ պատմել, ուրեմն՝ սկսեք ամենապարզից՝ պարզ, ըմբռնելի սյուժեով և առանց սարսափելի հերոսների, այլապես երեխան կսկսի մղձավանջային երազներ տեսնել: Ընտրեք կարճ հեքիաթներ, քանի որ շատ ինֆորմացիա ստացած երեխան արագ է հոգնում, պատմեք հեքիաթները ուրախ տրամադրությամբ:

Ավելի բարդ և դասական ժողովրդական հեքիաթները երեխայի համար պատմեք  3-4 տարեկանում: Իսկ տպավորվող, դյուրագրգիռ, զգայուն երեխայի համար մի փոքր ավելի ուշ: Ի դեպ բոլոր հեքիաթները միանգամից մի պատմեք և ուշադրություն դարձրեք հեքիաթների բովանդակությանը: Հեքիաթում բարին պետք է ամպայման հաղթի, իսկ չարը չպետք է սարսափելի լինի:

Դուք նույնպես կարող եք հեքիաթներ հորինել՝ զարկ տալով երևակայությանը: Հեքիաթի հերոսը պետք է երեխան լինի, իսկ մյուս հերոսները՝ տիկնիկը, արջուկը, նապաստակը և մյուսները: Այդ հեքիաթները երեխային ավելի շատ են հետաքրքրում, քանի որ ավելի հասկանալի են ու մատչելի: Օգնեք, որ երեխան էլ հեքիաթներ հորինի:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2017