Ժամանակ Տվեք Երեխային Ընտելանալու Օտար Մարդկանց

Փոքր տարիքում երեխան իր բնույթով կասկածամիտ է և չի վստահում օտար մարդկանց, մինչև չընտելանա նրանց: Ուշադրությամբ զննելուց հետո փոքրիկը կամաց – կամաց փորձում է մոտենալ անծանոթին: Օրինակ, երեխան կարող է կանգնել անծանոթի կողքին և ուշադիր նայել կամ հանդիսավորությամբ որևէ բան տալ, այնուհետև ետ վերցնել կամ էլ գրկած բերել այն ամենը, ինչ հնարավոր է պահել երկու ձեռքով ու լցնել անծանոթի ծնկներին: Շատ մեծահասակներ գլխի չեն ընկնում, որ հարկավոր է հանգիստ թողնել երեխային, մինչև ընտելանա իրենց: Նրանք սովորաբար նետվում են դեպի երեխան, անդադար շաղակրատում, և երեխան ստիպված է պաշտպանություն որոնել մոր մոտ: Այդ դեպքում ավելի երկար ժամանակ է հարկավոր նրան, որ սիրտ անի ու ծանոթանա: Ես կարծում եմ, որ մայրը կօգնի երեխային, եթե անմիջապես նախազգուշացնի այցելուներին. <ուշադրություն մի դարձրեք նրա վրա: Նա ամաչում է: Մի քիչ հետո ինքը կմոտենա ու կծանոթանա ձեզ հետ>:

Երբ ձեր երեխան սկսի լավ քայլել, կարող եք տանել զանազան վայրեր, որպեսզի հնարավորություն ունենա ընտելանալու անծանոթ մարդկանց: Եթե հնարավոր է զբոսանքի տարեք այնտեղ, ուր խաղում են ուրիշ երեխաներ: Եթե մեկ տարեկան երեխան ընտելանա մանկական միջավայրին, ապա սիրով կխաղա նրանց հետ, երբ ժամանակը գա, այսինքն՝ մի քիչ ավելի մեծ հասակում: Եթե մինչև 3 տարեկան հասակը երեխան երբեք չի շփվել ուրիշ երեխաների հետ, շատ ամիսներ կպահանջվեն մինչև ընտելանա նրանց:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2017