Երեխայի Մազերի Խնամքը

Երեխայի մազերի խնամքի համար անհրաժեշտ են ամենօրյա լվացումներ: Ցավոք կան երեխաներ, որոնք հաճույք չեն ստանում այս գործընթացից: Այս ամենից խուսափելու համար, խորհուրդ է տրվում ձեր փոքրիկի մազերը կարճ պահել, որպեսզի դվժվարություներ չառաջացնեն և ձեզ համար, և երեխայի:  Դուք կարող եք հնարավորինս հեշտացնել այս գործընթացը, եթե հաշվի առնեք հետևյալ խորհուրդները`
Օգտագործեք երեխաների համար նախատեսված շամպուն, որոնք արցունքաբեր չեն: Ինչպես նաև օգտագործել լուսնաձև գլխարկներ, որոնք նախատեսված են երեխայի մազերի լվացման համար. այն օգնում է, որպեսզի օճառաջուր չլցվի երեխայի աչքերում:

Եթե ձեր երեխան իսկապես ատում է մազերի լվացումը, փորձեք հասկացնել նրան, որ գլուխը ետ պահի մազերի արագ լվացման համար:

Դուք կարող եք նաև խաղ խաղալ փոքրիկի հետ, հետաքրքիր պատմություն պատմել, ինչպես նաև քաջալերել փոքրիկին, աելով, որ նա էլ կարող է ձեր մազերը լվանալ, ավարտելուց հետո:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014