Երեխայի Ատամների Խնամքը Վաղ Հասակից

Հնարավորինս շուտ խրախուսեք ձեր փոքրիկին, որպեսզի նա լվանա իր ատամները :Սկզբում կարող եք նրան ցույց տալ, թե ինչպես եք դուք լվանում ձեր ատամները, որպեսզի փոքրիկը հասկանա, թե ինչպես է այդ կատարվում: Ավելի ուշ առաջարկեք նրան խաղալ ատամի փափուկ խոզանակ հետ: Նա կփորձի նմանակել ձեզ` դնելով խոզանակն իր բերանում: Այդ ընթացքում բամբակյա կտորի օգնությամբ զգուշությամբ մաքրեք փոքրիկի ատամները, մաքրեք նաև այն հատվածները, որտեղ բացակայում են ատամները. դա անհրաժեշտ է բակտերիաների չեզոքացման համար: Փոքրիկի ատամները մաքրեք մանուկների համար նախատեսված մածուկով և խոզանակով:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014