Բարև Ձեզ: Կասեք արդյոք եթե բարձր է DHEA-s հորմոնը ինչ անել /210 է/: Բժիշկները նշանակել են դեկսամետազոն: Արդյոք այն վնաս չէ պտղին: Արդյոք այն ազդում է օրգազմ ապրելու վրա: Կանխավ շնորհակալություն:

Նշված հորմոհը արտադրվում է մակերիկամների կողմից և հանդիսանում է մի շարք այլ հորմոնների համար հումք: Նրա բարձրացումը հղիության ընթացքում կարող է բերել պտղի զարգացման խանգարման և վիժման:Այս պարագայում դեքսամետազոնի նշանակունը անխուսափելի է, հաշվի առնելով սպառնացող վտանգները: Ինչ վերաբերվում է օրգազմի ուժգնությանը, նշեմ որ այս հորմոնոնով այն պայմանավորված չէ:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014